Մաշտոցի պողոտայում 3 մեքենա է բախվել, առկա էր գազի արտահոսք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 23, 24News

գազ

Հուլիսի 23-ին` ժամը 14:24-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում` «Ամերիա» բանկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Corsa» (վարորդ՝ Ն.Գ., ծնված 1941թ.), «BMW X6» (վարորդ՝ Վ.Ա., ծնված 1962թ.) և «Mercedes C320» (վարորդ՝ Վ.Գ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և «BMW X6» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Է.Ա.-ին (ծնված 1989թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ Է.Ա.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Ն.Գ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: