Նարեկ Սարգսյանը ՀՀ տարածքը հատել է որպես Սարգսյան․ ինչպես է Գոնսալես դարձել,Օսիպյանը չգիտի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, գտնվելով ՀՀ-ում, մեր անցակետերը հատել է որպես Սարգսյան: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Ինքը ՀՀ-ում մեր անցակետերը հատել է որպես Սարգսյան, թե հետագայում ինչպես է Գոնսալես դարձել, չեմ կարող ասել` մինչև նախաքննությունը կպարզի կամ տվյալ պետության երկրի իրավապահները»,- ասել է Օսիպյանը:

Նարեկ Սարգսյանին ձերբակալել էին Պրահայում անցած տարվա դեկտեմբերին: Փաստաթղթերի ստուգման ժամանակ նա ներկայացրել էր Ֆրանկլին Գոնսալես անունով Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր: