«Հ2» հեռուստաընկերության մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

1

Հուլիսի 24-ին՝ ժամը 11:06-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում՝ «Հ2» հեռուստաընկերության մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: