Լոռու մարզում բախվել են Москвич-ն ու Ford-ը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 24, 24News

1

Այսօր, հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին, Վանաձոր քաղաքի վերջնամասում բախվել են Москвич մակնիշի 34 VL 637 համարանիշի և Ford Transit մակնիշի 22 ԼԼ 457 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Ford Transit-ը կորցրել է կառավարումն ու բախվել հաստաբուն ծառին:

Վթարի հետևանքով երկու մեքենաների վարորդները տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Ford-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու վթարի վայրի հարևանությամբ ծառայություն իրականացնող Ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի ծառայողները:

Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Արմեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

1