Քոչարյանի գործով բողոքի քննության որոշումը կհրապարակվի այսօր՝ հուլիսի 24-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանը ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված կալանքի գործով բողոքի քննությունը և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատավոր Արսեն Նիկողոսյանը որոշումը կհրապարակի այսօր՝ հուլիսի 24-ին, ժամը 16։30-ին։ 

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացրել դատախազությունը: Դատախազները պահանջում են կալանք դնել ամբողջ գույքի վրա: