ՀՀ-ն կարևորում է հայ-բրիտանական գործակցության զարգացումը․ Փաշինյանը շնորհավորել է Ջոնսոնին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

Նիկոլ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր այս կարևոր առաքելությունն իրականացնելու գործում:

Հայաստանը մեծապես կարևորում է հայ-բրիտանական համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը։ Մեր երկրների միջև հաստատված կառուցողական երկխոսությունն ամուր հիմք է ստեղծում բոլոր ուղղություններով կարևոր ձեռքբերումներ արձանագրելու և առկա ներուժը համակողմանիորեն օգտագործելու համար՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների:

Լիահույս եմ, որ մոտ ապագայում առիթ կընձեռվի Ձեզ հետ հանդիպելու և համատեղ ջանքերով նոր շունչ ու որակ հաղորդելու հայ-բրիտանական հարաբերություններին»։