Եվրահանձնաժողովի գլխավոր քարտուղարը հրաժարական է տվել․ նա նոր պաշտոն ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

Մարտին

Բրյուսելի եվրոպական քաղաքականության գորշ կարդինալը՝ Եվրահանձնաժողովի (ԵՀ) գլխավոր քարտուղարը, հրաժարական է տվել նոր պաշտոնի անցնելու հիմնավորմամաբ։  Նա նշանակվել է ԵՀ ղեկավարի խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար։ Այդ մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մինա Անդրեևան։

«Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել Մարտին Սելմայրին նշանակել Եվրահանձնաժողովի գլխավոր քարտուղարությունում ժամանակավոր խորհրդական, այդ պաշտոնում նա կշարունակի խորհուրդներ տալ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին ռազմավարական կարեւորության հարցերում»,- ասել է Անդրեևան Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ։ Նրա՝ արդեն նախկին պաշտոնի գործառույթները ժամանակավորապես հանձնվել են տեղակալին՝ Իլզե Յուհանսոնին։

48-ամյա գերմանացի քրիստոնյա դեմոկրատ Սելմայրը աշխատում է ԵՄ կառույցներում 1990-ականների վերջից, հայտնի է որպես եվրոպական նախագծի կողմնակից։ Նա այդ մասով հիմնական բանակցողներից է հունական ֆինանսական ճգնաժամի վերջին ակտի կարգավորման գործընթացում 2015-ի հանրաքվեից հետո։ Նա համարվում է առավելագույն կոշտ պայմանների գաղափարախոսներից մեկը, որոնք առաջադրվել են Մեծ Բրիտանիայի հանդեպ Brexit-ի վերաբերյալ բանակցություններում և որոնք կոչված են անել այնպես, որպեսզի Միացյալ Թագավորության ելքը բացասական օրինակ ծառայի բոլոր երկրների համար, որոնք կցանկանան դուրս գալ ԵՄ-ից։

Աղբյուրը նշում է, որ Սելմայրի ազատումն անխուսափելի էր, երբ Եվրահանձնաժողովի ղեկավար պաշտոնում հաստատվեց Ուրսուլա ֆոն դեր Լյաենը, քանի որ եվրոպական առաջնորդներից ոչ ոք պատրաստ չէր գերմանացիների ձեռքը տալ Եվրամիության ինստիտուտների քաղաքական և վարչական պաշտոնները։