Հուլիսի 25-ին աճուրդի կհանվի Զելենսկու գիպսե կիսանդրին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

կիսանդրի

«Ուկրաինսկիե նովոստի»-ն գրում է, որ հանրահայտ կայքերից մեկի ինտերնետ-աճուրդում վաճառքի է հանվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կիսանդրին։ Աղբյւորը նշում է, որ գիպսե կիսանդրու գինը դեմոկրատական չէ․ այն վաճառվում է 2 հազար գրիվնայով։ 

Պաշտոնական վաճառքը մեկնարկելու է հուլիսի 25-ին։ Կիսանդրինկշռում է 2,5 կիլոգրամ, բարձրությունը 23 սանտիմետր է։

«Հիանալի և եզակի նվեր է, շատ լավ կզարդարի ձեր աշխատասեղանը և ինտերիերը։ Ուկրաինայում պաշտոնական վաճառքը կմեկնարկի հուլիսի 25-ին, ձեռք բերեք ամենահարմար գնով հենց հիմա։ Պատրաստված է գիպսից, 3 շերտ լաքապատված նրբաթերթ ոսկով։ Ներկայացված է երեք գույնով՝ մարմար, փղոսկր փայլուն, փղոսկր անփայլ»,- նշվում է հաղորդագրությունում։

Հայտնի է, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահն ասել էր, որ իր դիմանկարները չպետք է կախված լինեն պաշտոնյաների աշխատասենյակներում։

«Նախագահը սրբապատկեր չէ, կուռք չէ, նախագահը դիմանկար չէ։ Այնտեղ կախեք ձեր երեխաների լուսանկարները, և ամեն որոշումից առաջ նայեք նրանց աչքերին»,- ասել էր Զելենսկին։