Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է խստացնել զինվորին ինքնասպանության դրդելու պատժաչափը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

Նաիրա

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է խստացնել զինվորին ինքնասպանության դրդելու համար գործող պատժաչափը: Այս մասին Զոհրաբյանը գրել է ֆեյսբուքյան էջում:

«Զինվորին ինքնասպանության դրդելու համար գործող Քրեական Օրենսգրքով ընդամենը 3 տարի ազատազրկում սահմանելը լուրջ չէ։ Քրեական օրենսգրքում ես առաջարկում եմ փոփոխություն՝ զինվորին ինքնասպանության դրդելու համար որպես պատիժ սահմանել 5-7 տարի ազատազրկում։ Ես հասկանում եմ, որ զինվոր կորցրած ծնողի վիշտն անսահման է, սակայն բոլոր նրանք, ովքեր ինքնասպանության կդրդեն զինվորին, առնվազն պիտի շատ ավելի լուրջ քրեական պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է Զոհրաբյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։