ՍԴ նախագահն ընդունել է ՄԱԿ-ի Տեխնիկական շրջանակային առաքելության ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

1

2019 թվականի հուլիսի 24-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի արդարադատության ոլորտի բարեփոխումներին նվիրված Տեխնիկական շրջանակային առաքելության ներկայացուցիչներին․

ՄԱԶԾ քաղաքականության ձևավորման, քաղաքական երկխոսության և սահմանադրական գործընթացների մասնագետ Ջեյսոն Գլուքին, ՄԱԶԾ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության մասնագետ Այնուրա Բեկկոենովային, Իրավունքի գերակայության Բինգհամ կենտրոնի ներկայացուցիչ Յան Վան Զիլ Սմիթին, հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության փորձագետ Կոնստանտին Պալիկարսկուն, ՄԱԶԾ Հակակոռուպցիոն ծրագրի մասնագետ Աիդա Արությունովային և ՄԱԶԾ Արդարադատության ոլորտի ծրագրի ղեկավար Մարինե Մալխասյանին: