Հնդկաստանում 106 մարդ է զոհվել ջրհեղեղից

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 24, 24News

1

Հնդկաստանի արևելքում գտնվող Բիհար նահանգում ջրհեղեղներն ավելի քան 106 մարդու կյանք են խլել, հաղորդում է NDTV- ն՝ հղում անելով տեղական իշխանություններին:

Աղետից տուժել է ընդհանուր առմամբ 8 միլիոն 55 հազար մարդ: Ամենից շատ աղետից տուժել է Սիթամարհի շրջանը. այնտեղ 27 մարդ է մահացել:

Հաղորդվում է, որ ջրհեղեղներն առաջացել են Նեպալի տարածքում հորդառատ անձրևների պատճառով։