Դատավորներն, ովքեր պատերի տակ «չեն վնգստում», վարչապետի խոսքերից չեն վիրավորվի. Հովակիմյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

«Դատավորները տասնամյակներով աշխատել են Բաղրամյան 26-ի հրահանգներով: Նրանք հրահանգավորված են, իրենց խնդիրն է հին համակարգի վերակենդանացումը»,- այդ մասին 2TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Դիտարկմանը, թե դատավորները վիրավորվել են վարչապետի այն խոսքերից, որ դատավորները պատերի տակ «վնգստում են», Հովակիմյանն ասաց, որ նրանք, ովքեր պատերի տակ «չեն վնգստում», վարչապետի խոսքերից չեն վիրավորվի:

Ինչ վերաբերում է այս օրերին լայնորեն քննարկվող Ստամբուլյան կոնվենցիային, պատգամավորը զերծ է մնացել կարծիք հայտնելուց, նշելով, որ սուտ են այն տեղեկությունները, թե խմբակցության ղեկավարն իրենց հորդորել է ծանոթանալ այդ կոնվենցիային:

Շարունակությունը՝ տեսանյութում