Հնարավոր է՝ Թովմասյանը ևս հարցաքննվի. նախկին իշխանությունից ցուցմունք են տվել․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

Հրայր

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին իշխանության ներկայացուցիչ, մի բարձրաստիճան պաշտոնյա, որը շարունակում է պաշտոնավարել նաև ներկայումս, համագործակցում է ՀՔԾ քննիչների հետ՝ բացահայտելու արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից իրականացված ապօրինի սեփականաշնորհման գործարքները:

Մասնավորապես, նա ցուցմունքներ է տվել, որ հենց ինքն է Թովմասյանի ցուցումով նոտարական գրասենյակները սեփականաշնորհել վերջինիս կողմից մատնանշված անձանց անունով: Հնարավոր է, որ առաջիկայում Թովմասյանը ևս հարցաքննվի այս գործի շրջանակներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: