ԱԱԾ տնօրենը և ՊԵԿ նախագահն այցելել են Բագրատաշենի սահմանային անցակետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

1

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի և Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ուղեկցությամբ երեկ այցելել է Բագրատաշենի սահմանային անցման կետ:

Փոխվարչապետը շրջայց է կատարել սահմանային անցակետի տարածքում, ծանոթացել պայմաններին և ծառայությունների մատուցման ընթացքին:

Պաշտոնյաները տեղում հանձնարարականներ են տվել նկատված թերությունների շտկման վերաբերյալ: