2 անհայտ անձինք ծեծի են ենթարկել 58-ամյա քաղաքացուն, թալանել տունն ու դիմել փախուստի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

Հասարակություն

Երեկ, հուլիսի24-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։10-ի սահամններում «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արագածի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի ստորին երրորդականի մակերեսային ծակած վերքեր, ձախ ձեռքի սալջարդ, ճակատի ձախակողմյան վերին շրջանի այտուց» ախտորոշմամբ բուժօգնության իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Հայաստանի և Վրաստանի քաղաքացի 58-ամյա Սինամ Թամոյանն է, ով բնակվում է Արագած գյուղում։

Պարզվել է, որ նույն օրը ժամը 01։45-ի սահմաններում 2 անհայտ անձինք բաց պատուհանից մուտք են գործել Ս. Թամոյանի բնակարան, ծեծի են ենթարկել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո դանակի գործադրման սպառնալիքով հափշտակել են 4 հատ ոսկյա մատանի, 1 ոսկյա շղթա, 3 հատ ոսկյա թևնոց, 2 զույգ ոսկյա ականջող (1-ը հայտնաբերվել է հատակին), 2 հատ Samsung մոդելի բջջային հեռախոս, 30.000 դրամ, 200 եվրո, 600-700 վրացական լարի և դիմել փախուստի:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։