Գործադիրը 270մլն դրամ հատկացրեց Կադաստրի կոմիտեին, 450մլն՝ Ջրային կոմիտեին, 261մլն՝ ԱԻՆ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

փող

Կառավարության՝ հուլիսի 25-ի նիստի ժամանակ որոշվել է 270 միլիոն դրամ հատկացնել  Կադաստրի պետական կոմիտեին Հայաստանի՝ վարչատարածքային սահմանների, հողային, անտառային, ջրային ռեսուրսների, և առանձին գույքային միավորների հաշվառման, քարտեզագրման, առկա սխալների ուղղման, մշտադիտարկման և պահպանման աշխատանքների իրականացման նպատակով:

Եվս 450 մլն 709 000 դրամ է հատկացրել Ջրային կոմիտեին 10 օբյեկտներում կապիտալ աշխատանքների համար։ Նախագծով նախատեսվում է նոր, փոքր քլորակայանների կառուցումով և լոկալ՝ այլընտրանքային էլ․ էներգիայի սնուցման ապահովմամբ հնարավորություն տալ մոնտաժելու նորմատիվային պահանջներով խմելու ջրի քլորացման սարքավորումները։

261 մլն 382 հազար դրամ հատկացվեց Արտակարգ իրավիճակների նախարարությանը փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական տեխնիկայի համար բենզինի և դիզելային վառելիքի, բենզինային շարժիչով աշխատող շղթայավոր ձեռքի սղոցների, համազգեստի, համակարգչային ծառայությունների, տպագրական ծախսերի, մեխանիզացիաների պահապանման և շահագործման, կինոլոգիական խմբի շների խնամքի, մեքենաների ապահովագրության, կենցաղային և տնտեսական ապրանքների, հատուկ նպատակային նյութերի և վարչական սարքավորումների  ձեռքբերման նպատակով:

2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ հրդեհների կանչերի թիվը նախորդ տարվա համեմատությամբ աճել է առավել քան կրկնակի անգամ և այդ աճը պահպանվում է , ինչի հետևանքով առաջացել է վառելիքի գերածախս։ Վառելիքի ծախսի ավելացումը պայմանավորված է նաև հրշեջ-փրկարարական ավտոմեքենաների թվաքանակի աճով․

1․ բենզին և դիզելային վառելիք՝ 42 մլն. 325 հազ. դրամ ,
2․ 150 հատ բենզինային և 350 հատ մեխանիկական ուսապարկ-սրսկիչներ՝ 14 մլն. 700 հազար դրամ,
3․  530 լրակազմ մարտական հագուստ՝ 95 մլն 400 հազ. դրամ,
4․ փրփրահեղուկի, փողրակների, պարանների, գայլիկոնների, սահմանափակող արկղեր շղթաների և կենդանիներ քնացնող սարքերի ձեռք բերում՝ 22 մլն 230 հազար դրամ,
5․ փրփրահեղուկի, փողրակների, պարանների, գայլիկոնների, սահմանափակող արկղեր շղթաների և կենդանիներ քնացնող սարքերի ձեռք բերում` 22 մլն 230 հազար դրամ,
6․ Հրշեջ փրկարարական ջոկատներին սաղավարտ՝ 28 մլն. 600 հազ դրամ,
7․ 200 սղոց՝ 12 մլն դրամ,
8․ համակարգչային ծառայությունների սպասարկում՝ 3 մլն դրամ,
9․ Փրկարարի որակավորման  գրքույկների՝ վկայականների, մուտքի քարտեր՝ 2 մլն 700 հազ. դրամ,
10․ Էլեկտրոկայանների, լուսավորության համակարգեր, վրանների տաքացուցիչներ, համակարգիչներ, տպիչներ և այլ սարքավորումներ՝ 2 մլն 900 հազ. դրամ,
11․ 10 փրկարարական շների պահպանում ՝ 2 մլն 600 հազ. դրամ,
12․ կենցաղային և տնտեսական ապրանքներ՝ 2 մլն 822 հազ.9 հարյուր դրամ,
13․ Տեսահսկման համակարգի անխափան աշխատանքի ապահովում՝ 2 մլն 700 հազար դրամ,
14․ համակարգիչային սարքավորումների, գրասենյակային գույքի, շարժական տնակների, հեռադիտակների ձեռք բերում՝ 23 մլն 455 հազար դրամ։