Վանո Սիրադեղյանի դուստրը՝ հորը փնտրելու Օսիպյանի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

Հասարակություն

Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեղյանը ֆեսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը այն հայտարարությանը, որ իրենք հիմա էլ են փնտրում Վանո Սիրադեղյանին։

«Եթե հիմա դուք Վանոյին փնտրում եք, ու չեք փնտրում կամ պատասխանատվության կանչում նրա վրա գործ սարքողներին, որոնք ազատության մեջ վայելում են իրենց ալան-թալանը, էլ ի՞նչ ասեմ։ Հեղափոխությո՞ւն, չէ, չենք տեսել։

Հ.Գ. Էն առիթավորվողներին՝ քոմենթում ձվադրումն արգելված է»,-գրել է Սիրադեղյանի դուստրը։