«Զվարթնոց»-ի մաքրուհին օդանավի սրահից գողացել է քարերով պատված ոսկյա թևնոց

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 25, 24News

1

Հուլիսի 25-ին, ժամը 02.30-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, գողություն կատարելու կասկածանքով, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ավիացիոն անվտանգության կայանից բերման են ենթարկել օդանավի մաքրուհի, 58-ամյա կնոջ: Պարզվել է, որ նա օդանավի սրահից գողացել է քարերով պատված ոսկյա թևնոց:

Գողոնն առգրավված է: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news