Փաշինյանի հայրական տան մոտ ոստիկանական պահակակետ չի տեղադրվել․ ոստիկանությունը հերքում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

 

ոստիկանություն

«Ժամանակ» օրաթերթը այսօր տեղեկություն է հրապարակել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ ոստիկանական պահակակետ է տեղադրվել:
Հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և հորդորում ենք չճշտված լուրերով թյուրիմացության մեջ չգցել հանրությանը:

Ավելի վաղ, հղում անելով «Ժամանակ» օրաթերթին, հայտնել էինք, որ Իջևանյան հայտնի իրադարձություններից հետո արդեն մեկ շաբաթ է՝ ոստիկանության պոստ է տեղադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ:

«Ոստիկանությունը մտավախություն ունի, որ իջևանցիները կարող են վրեժխնդիր լինել Փաշինյանի ազգականներից»,-գրել էր «Ժամանակը»: