ԽՍՀՄ տարիներին կառուցած ճաշարանում պայթյուն է որոտացել, փլուզվել են պատերը, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

1

Հուլիսի 24-ին ուժգին պայթյուն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կատատրավմա, պոլիտրավմա» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 51 բուժ բրիգադը Քոչինյան փողոցի թիվ 13/5 հասցեի մոտից իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

1

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Դիլիջան քաղաքի բնակիչ 22-ամյա Նիկոլայ Հ․-ն է։ Մինչ հիվանդանոցում ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ոստիկանության նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազոր Գոռ Հարությունյանն ու համայնքային ոստիկան Գնել Առաքելյանը պարզել են, թե վիրավորը որտեղից է տեղափոխվել հիվանդանոց։

1

Հայտնաբերել են արնանման հետքեր, պայթյունի հետևանքով փլուզված պատեր և տարբեր տրամաչափի ժանգոտած պատրոններ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է՝ ինչից է առաջացել պայթյունը։ 

1