Անդրանիկ Քոչարյանի որդին զորակոչվել է բանակ․ Վազգեն Քոչարյանը կծառայի Արցախում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

Արցախ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդին՝ Վազգեն Քոչարյանը, պարտադիր զինվորական ծառայությունը կշարունակի Արցախում: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից։

Հիշեցնենք, որ Արցախում են ծառայում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։ Նա բանակ է զորակոչվել է 2018 թվականի ամռանը։

2019 թվականի ամռանը բանակ է զորակոչվել նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանը։

1