Հայոց ցեղասպանությանն անդրադարձած թուրք գրողը Բուքերյան մրցանակի հավակնորդների ցանկում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

Էլիֆ

«Tass.ru»-ն գրում է, որ Լոնդոնում հրապարակել են Բուքերյան մրցանակի հավակնորդների անվանացանկը: 13 հավակնորդների թվում է նաև թուրք գրող Էլիֆ Շաֆակը «10 րոպե 38 վայրկյան այս տարօրինակ աշխարհում» վեպով: Հաղթողի անունը կհայտարարվի  հոկտեմբերի 14-ին: Մրցանակակիրը կստանա 62 439 դոլար:

Մրցանակի հավակնորդների թվում են նաև Մարգարետ Էթվուդը («Ուխտեր»), Քևին Բարրին («Գիշերային նավակ դեպի Տանժեր»), Օյքան Բրեյթուեյթը («Քույրս սերիական մարդասպան է»), Բերնարդին Էվարիստոն և Հեմիշ Համիլտոնը («Աղջիկ, կին, այլ»), Ջոն Լանչեստերը («Պատ») և ուրիշներ:

1

Էլիֆ Շաֆակը որպես գրող մեծ ճանաչում է ձեռք բերել «Ստամբուլի բիճը» վեպով։ Դրանում անդրադարձ կա Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցին, դա է պատճառը, որ թուրք ազգին զրպարտելու մեղադրանքով 2006-ին գրողի նկատմամբ քրգործ էր հարուցվել:

1