Պորոշենկոյին հնարավորություն են տվել գալ ցուցմունք տալու, թե չէ բերման կենթարկեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

1

«ՈՒՆԻԱՆ»-ը, հղում անելով Հետաքննությունների պետական բյուրոյի (ՀՊԲ) տնօրեն Ռոման Տրուբանի «Telegram»-ին, գրում է, որ նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն դիմել է Բյուրոյին հարցաքննության օրը փոխելու խնդրանքով:

«Պյոտր Պորոշենկոյի փաստաբանից դիմում ենք ստացել, որում հաղորդվում է, որ նախկին նախագահն այսօր չի կարողանա հարցաքննության գալ՝ խնդրելով մի քանի շաբաթով հետաձգել այն: Եթե վկան երկու անգամ չի ներկայանում հարցաքննության, մենք կարող ենք հարկադրաբար հարցաքննության բերել: Բայց այս անգամ նախկին նախագահին երրորդ հնրավորությունը կտանք՝ արժանապատվորեն ներկայանալ հարցաքննության և ցուցմունք տալ»,- գրել է Տրուբան՝ հավելելով, որ հարցաքննության օր է նշանակվել օգոստոսի 8-ը:

Պյոտր Պորոշենկոն ամեն դեպքում ներկայացել է Հետաքննությունների պետական բյուրո:

Լրագրողներին նա ասել է, որ հարցաքննության գնալու համար ստիպված է եղել հանդիպում չեղարկել:

Հիշեցնենք, որ Պորոշենկոն որպես վկա է անցնում մի գործարանի առքուվաճառքի ժամանակ հարկերից խուսափելու և հանցավոր եկամուտների հնարավոր լվացման գործով: Նա արդեն մեկ անգամ՝ հուլիսի 11-ին չի ներկայացել հարցաքննության: Նրա փաստաբանները ՀՊԲ-ի ղեկավարին տեղեկացրել են, որ նախկին նախագահը Բյուրո չի գնացել նախընտրական քարոզարշավին մասնակցելու պատճառով: