Արմեն Ամիրյանը ցույց էր տալիս Սերժի նկարն ու ասում՝ իրեն ասա․ Արմեն Մարության

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանի հետ «Ժամադադարի» տաղավարում զրուցել ենք մշակույթին, մասնավորապես թատրոնին ու կինոյին վերաբերող խնդիրներից. «Ամեն հեղափոխությունից հետո մի քանի քայլ ետ է ընկնում մշակույթը, ձեռք բերածն էլ ենք կորցնում»,- նկատում է Մայր թատրոնի դերասանը:

Անդրադարձել ենք նաև կոչումներն ու մեդալները ոչ ճիշտ հասցեատերերին շնորհելու չարչրկված թեմային: Մարությանի կարծիքով, պատճառն այն է, որ պետական այրերը չեն հետաքրքրվում մշակույթով և տեղյակ չեն, թե որ անհատն, ինչ է ստեղծել. «Մշակույթն ու պետական այրերը պետք է իրար հանդիպեն, նախկինում էլ, հիմա էլ նույն անտեղյակությունն է»,- հավելում է վաստակավոր արտիստը: