Եթե դատավորները խելամիտ լինեն՝ հրաժարական կտան, նրանց «չորկողությունը» չի հանդուրժվելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

«Իշխանության ներսում հնարավոր են տարաձայնություններ, բայց ոչ մի «թև» չկա»,- 24TV-ի եթերում այդ մասին ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը: Նա վստահ է, որ առաջիկա տարիներին էլ թիմի ներսում «թևեր» չեն աճի:

Խոսելով դատաիրավական համակարգի հարցերի, մասնավորապես, դատավորների՝ ճնշումների ենթարկվելու խնդրի մասին, պատգամավորը շեշտել է, որ բացառում է իշխանության կողմից դատավորների նկատմամբ որևէ ճնշում: Եթե ճնշում լիներ, նրանք դա կզգային իրենց մաշկի վրա: Մյուս կողմից Մովսիսյանը նշել է, որ  ոչ ոք չի հանդուրժելու դատավորների «չորկողությունը», և եթե նրանք խելամիտ լինեն՝ հրաժարական կտան:

Շարունակությունը՝ տեսանյութում

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news