«Աչքովս կամ ակնոցովս տեսած չեմ». Ջեմբերջին՝ Լևոն Սարգսյանի հետախուզման մասին․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 26, 24News

1

«Հրապարակ» թերթը գրում է. ««Փյունիկ» հիմնադրամի համանախագահ, Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի մտերիմ ընկեր Գաբրիել Ջեմբերջիին հարցրինք՝ չի՞ մտահոգվում իր ընկերոջ՝ Լևոն Սարգսյանի և նրա ընտանիքի ճակատագրով։ «Ոչ մի անհանգստություն չիկա։ Եթե սխալ էր ըրել, ինքը հետախուզվում է․․․ եթե կպարզվի վաղը, որ ինքը շիտակ բաներ ըրած է կամ սխալ բան․․․ եթե իր արած գործերն արդեն կփակեն ատոնք, ատի ըսել է, որ ինքը շիտակ գործ է շատ արել»,- պատասխանեց Ջեմբերջին։

Ու թեև պրն Ջեմբերջին կարծում է, որ մարդը սխալական է, բայց․ «Իմ աչքովս կամ ակնոցովս տեսած չեմ, որ ինքը սխալ բան արած լինի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: