Բանակցություններ են տարվում Եգիպտոսում մնացած հայերի վերադարձն այսօր կազմակերպելու հարցով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

Հասարակություն

«Եգիպտոսում ՀՀ դեսպանատունը բանակցություններ է վարում Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիների վերադարձը, հնարավորության դեպքում, արդեն իսկ այսօր կազմակերպելու հարցում»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Եգիպտոսում ՀՀ դեսպանության կողմից գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի որքան հնարավոր է շուտ կազմակերպվի մեր քաղաքացիների ապահով վերադարձը հայրենիք։ Դեսպանության կողմից արդեն իսկ բանակցություններ են տարվում՝ հնարավորության դեպքում վերադարձը կազմակերպել արդեն իսկ այսօր»,- ասաց Աննա Նաղդալյանը: