Պուտինը չեղարկել է վիզային ռեժիմը Թուրքիայի դիվանագետների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 26, 24News

Պուտին

«RIA Novosti» լրատվական գործակալությունը գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ չեկարկվել է Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասը: Ըստ այդմ՝ հատուկ և ծառայողական անձնագրեր ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար Պուտինը չեղարկել է վիզային ռեժիմը: 

Հիշեցնենք, որ 2 երկրների միջև հարաբերությունները լարվել էին 2015-ի նոյեմբերին, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերը խոցել էին ռուսական Su-24 ինքնաթիռը: Դրանից հետո Ռուսաստանը Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել, կետերից մեկի համաձայն՝ 2016 թ. հունվարի 1-ից չեղարկվել էր Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը: