Վթարից հետո վարորդներից մեկը խոհանոցային դանակով հարձակվել է մյուս վարորդի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 26, 24News

1

Հուլիսի 26-ին արտակարգ ու տարօրինակ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։05-ի սահմանում Արգիշտի փողոցում բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 070 VG 01 համարանիշի, Toyota մակնիշի B424 XM 777RUS համարանիշի և BMW մակնիշի 35 QM 603 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով BMW-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

1

Մինչ ՃՈ ծառայողները վթարի վայրն էին պահում, քաղաքացիները նրանց տեղեկացրել են, որ վարորդներից մեկը վթարից հետո ավտոմեքենայից դուրս է եկել ու խոհանոցային մեծ դանակով հարձակվել է մեկ այլ վարորդի վրա։ ՃՈ ծառայողները՝ Վ․ Եղիազարյանն ու Ա․ Սարգսյանը, ճիշտ կողմնորոշվելով, կարողացել են մոտենալ քաղաքացուն և վնասազերծել՝ ձեռքից խլելով դանակը։

1

Զինաթափված վարորդին տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։

1