Վիճաբանություն՝ Երևանում․ 15 և 16 տարեկան պատանիներին դանակահարված տեղափոխել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 26, 24News

1

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սեդոյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ երեկ, հուլիսի 25-ին Երևանում տեղի ունեցած դանակահարությունների փաստով։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։ 

Նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմանում, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որ «որովայնի, վերջույթների ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ և «ձախ գոտկային շրջանի, ձախ բազկի վերին երրորդականի, ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 երեխա։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևանի բանկիչներ՝ 15-ամյա Նարեկ Պ-ն և 16-ամյա Գագիկ Պ․-ն։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 21։00-ի սահմանում, Էրեբունու և Ազտամարտիկների փողոցների խաչմերուկի հարակից տարածքում վիճաբանության ժամանակ անհայտ անձը իր մոտ եղած կտրող ծակող գործիքով հարվածել է Նարեկ Պ․-ին և Գագիկ Պ․-ին։

«Էրեբունու» բժիշկների օպերատիվ բուժօգնություն ցուցբերելու շնորհիվ հնարավոր է եղել երեխաների կյանքը փրկել։ Սակայն նրանք մի քանի օր պետք է մնան բժիշկների հսկողության տակ։