Եգիպտոսի մեր քաղաքացիների մոտ այս պահին առողջական խնդիրներ չկան․ Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

Հասարակություն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քիչ առաջ խոսեցինք Եգիպտոսում մեր դեսպանատան հետ։ Այնտեղ գտնվող մեր քաղաքացիների մոտ այս պահին առողջական խնդիրներ չկան, նրանցից 119 հոգի այսօր կվերադառնան Հայաստան կառավարության կողմից ապահովված թռիչքով։ Մշտական կապի մեջ ենք մեր դեսպանատան հետ, որպեսզի ըստ անհրաժեշտության զբաղվենք մեր քաղաքացիների առողջական խնդիրներով»։