Լուրը պատվիրել է նախկին կուռումպացված համակարգի պաշտոնյայի որդին․ Աննա Հակոբյանը հերքում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 26, 24News

Աննա

ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, գրասենյակը հայտարարություն է տարածել «Իրատես» թերթի հրապարակած «լուրի» կապակցությամբ, որի վերաբերյալ ԶԼՄ-ները հարցումներ են ուղարկել գրասենյակ։

«Հարգելի՛ գործընկերներ, այսօր լրատվամիջոցների կողմից շրջանառվող՝ «Իրատես» թերթի հրապարակած «լուրի» կապակցությամբ ստացել ենք հարցումներ, որոնց ի պատասխան հարկ ենք համարում նշել.

Մեր տեղեկություններով՝ այս լուրը պատվիրել է նախկին կուռումպացված համակարգի մի բարձրաստիճան պաշտոնյայի որդի, որը կլորիկ գումար է վճարել լուրի հրապարակման համար։ Նաև տեղեկություններ ունենք, որ մի շարք քաղաքական գործիչներ և գործարարներ բողոքում են, որ որոշ լրատվամիջոցներ կլորիկ գումարներ են պահանջում իրենց մասին ստահոդ, լկտիաբար հորինված լուրեր չտպագրելու համար։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ կան նաև լրատվամիջոցներ, որոնք փողի դիմաց կեղծ լուրեր տպագրելու պատվերներ են ընդունում հրապարակումների հերոսների քաղաքական հակառակորդներից»։

Ավելի վաղ «Իրավունք» թերթը գրել էր. «Գործարարների համար Աննա Հակոբյանի հիմնադրամներն իսկական գլխացավանք են դարձել։  Մեր տեղեկություններով, նրանց անընդ­հատ պարտադրում են կլորիկ գումարներ վճա­րել, ինչը վերջին շրջանում լուրջ անհանգստու­թյան պատճառ է դարձել։ Նախկինում, երբ առա­ջին տիկնոջ հիմնադրամին գործարարները գու­մարներ էին տալիս, որոշակի հարկային արտո­նություն էին ստանում, իսկ այսօր նրանց պար­տադրում են հիմնադրամին գումար փոխանցել առանց հարկային որևէ արտոնության։

«Եթե այդպես է, միանգամից մենք այդ գու­մարները կփոխանցենք բյուջե, էլ ինչո՞ւ են հենց այնպես մեծ-մեծ թվեր մեզ վրա դնում»,– նեղսր­տել են գործարարները և նշել, որ իրենց հատկացրած միլիոնները բաշխվում են Աննա Հակո­բյանի նախընտրությամբ, մինչդեռ, եթե, ասենք, դասական երաժշտություն պիտի զարգացնել, իրենք իրենց անունով դա կարող են անել, ոչ թե փողը տան ու քաշվեն մի կողմ ընդամենը նպաս­տելով Աննա Հակոբյանի գովազդին»։