Մեկնարկել է կառավարության ֆինանսավորած Հուրգադա-Երևան UJ 5600 չարթերային թռիչքը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 26, 24News

1

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է  արել

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հենց նոր մեկնարկել է կառավարության կողմից ֆինանսավորած Հուրգադա-Երևան UJ 5600 չարթերային թռիչքը: Շուրջ երեքուկես ժամից Հայաստանի Հանրապետության 132 քաղաքացիներ կլինեն հայրենիքում:

Տեղեկացնում եմ, որ նախատեսվում է ևս մեկ թռիչք իրականացնել հուլիսի 29-ի առավոտյան»: