Իսպանիայի առաջնության հանդիպումները կանցկացվեն միայն հանգստյան օրերին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 26, 24News

1

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ Իսպանիայի առաջնության հանդիպումները կանցկացվեն միայն հանգստյան օրերին:

Ընդ որում, Լա Լիգայի առաջին տուրերի խաղացանկն արդեն կազմվել է այնպես, որ հանդիպումներ չլինեն ուրբաթ կամ երկուշաբթի օրերին:
 
Այս նորությունը կարող է ազդել այն ընկերությունների վրա, որոնք Իսպանիայի առաջնության հեռարձակման իրավունք են ձեռք բերել՝ հաշվի առնելով խաղերի ցուցադրումը ուրբաթ և երկուշաբթի օրերին: Այժմ նրանք կարող են պահանջել խոշոր փոխհատուցում:

Հաղորդվում է, որ այդ որոշումը կարող է վերանայվել Լա Լիգայի բողոքների պատճառով: