Ով-ով, բայց ՀՀԿ-ն Ստամբուլյան կոնվենցիայից խոսելու իրավունք չունի. իրենք են վավերացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

«Իշխող ուժի ներսում Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել-չվավերացնելու հարցը դեռևս չի քննարկվել»,- այդ մասին 24TV-ի եթերում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը:

Առաջիկայում լայնածավալ քննարկում է նախատեսվում, որի ժամանակ կոնվենցիայի դրական ու բացասական կողմերը հաշվի առնելով՝ որոշում կկայացվի: Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ուժերի, մասնավորապես՝ ՀՀԿ-ի քննադատությանն առ այն, որ իշխանությունը պատրաստվում է կոնվենցիան վավերացնել՝ մի կողմ դնելով ավանդական, ընտանեկան արժեքները, Փամբուխչյանը հիշեցրել է, որ կոնվենցիան ստորագրվել է հենց ՀՀԿ-ի ժամանակ: Հետևաբար, ըստ պատգամավորի՝ ով-ով, բայց ՀՀԿ-ն իրավունք չունի խոսել  Ստամբուլյան կոնվենցիայից:

Արմեն Փամբուխչյանը խոսել է նաև վեթինգի կիրառման, իշխանության ներսում հնարավոր թևերի առաջացման և այլ հարցերի շուրջ:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում