Ստորագրահավաքի փաստաթղթերի փաթեթը դեռ ԿԸՀ չի ներկայացվել․ հերքում

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

1

Կենտրանական ընտրական հանձնաժողովը դեռ ստորագրահավաքի փաթեթ չի ստացել, և այսօր որոշ լրատամիջոցների՝ այդ առթիվ տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, «Արցախպրես»-ին հայտնել է ԱՀ ԿԸՀ քարտուղար Սերգեյ Մելքումյանը՝ անդրադառնալով այն տեղեկատվությանը, թե իբր Սամվել Բաբայանի գրասենյակը ԿԸՀ է հանձնել սահմանադրական փոփոխությունների համար անցկացրած ստորագրահավաքի փաթեթը:

«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ստորագրահավաքի փաստաթղթերի փաթեթը դեռ ԿԸՀ չի ներկայացվել: Երբ ստանանք փաստաթղթերը, պաշտոնապես կտեղեկացնենք»,- նշեց Ս. Մելքումյանը: