Մոհամեդ Էլ-Նենիի ամառանոցում դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

1

Բրիտանական «Արսենալ»-ի կիսապաշտպան Մոհամեդ Էլ-Նենիի՝ Եգիպտոսում գտնվող ամառանոցում դի է հայտնաբերվել, հայտնում է Чемпионат.com-ը: Այս մասին ոստիկանությանը տեղեկացրել է 25-ամյա ֆուտբոլիստի հայրը:

Եգիպտոսի Քրեական հետախուզության ծառայության աշխատակիցներն այժմ հետաքննում են տեղի ունեցած ողբերգության հանգամանքները:

Նշենք, որ Մոհամեդ Էլ-Նենին «Արսենալ» է տեղափոխվել 2016 թվականին՝ շվեյցարական «Բազել» ակումբից:

2018-2019 թվականների մրցաշրջանում կիսապաշտպանը Անգլիայի առաջնությունում հանդես է եկել ընդամենը 8 խաղով և մեկ գոլային փոխանցում կատարել: