Երկրաշարժ՝ Ֆիլիպիններում․ 8 զոհ, 60 վիրավոր

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

1

Ֆիլիպինների հյուսիսում գրանցված երկրաշարժերի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, 60-ը՝ վիրավորվել, հայտնում է Bloomberg գործակալությունը։

Ավելի վաղ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել էր, որ 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների ափերի մոտ, Իթբայաթ կղզուց 14 կմ արևելք: 

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Դրանից 3 ժամ առաջ կղզուց 3 կմ հեռավորության վրա տեղի էր ունեցել 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի օջախը գտնվել է 9,1 կմ խորության վրա: 

Ստորգետնյա ցնցումների հետևանքով վնասվել են տներ: Ցունամիի առաջացման վտանգ չի հայտարարվել: