Արին-Բերդում շունը ջրանցքն էր ընկել

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

1

Հուլիսի 26-ին, ժամը 18:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող ջրանցքում շուն կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից: