Գաբրիել Սարգսյանը մրցաշարային աղյուսակի երեք առաջատարներից է

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

1

Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը շարունակում է հաջող ելույթները Դանիայի միջազգային մրցաշարում:

Մրցաշարի 8-րդ տուրում Սարգսյանը մրցեց Դանիայից Հանսեն Բերգի հետ եւ հաղթանակով ավարտեց պարտիան:

Այժմ հայ գրոսմայստերն ունի 7 միավոր եւ մրցաշարային աղյուսակի երեք առաջատարներից է:

Դանիական Xtracon Օփեն խոշոր միջազգային մրցաշարին մասնակցում են 25 երկրի 368 շախմատիստ, այդ թվում՝ 25 գրոսմայստեր։