Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանին հրադադարի խախտման հետևանքով զինծառայող է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

Հասարակություն

ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, հուլիսի 27-ին ժամը 11.00-ի սահմաններում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

«Ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական սադրիչ գործողությունը ևս մեկ անգամ փաստում է, որ հակառակորդը շարունակում է բացահայտ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը և նպատակաուղղված շարունակում է սրել իրավիճակը սահմանագոտում: Իրավիճակի լարման ամբողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»,-նշվում է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ: