Գարեթ Բեյլը կարող է կարիերան շարունակել Չինաստանում․ նրան կվճարեն տարեկան 22 միլիոն դոլար

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

1

Ուելսի ֆուտբոլի ազգային ընտրանու և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլը կարող է կարիերան շարունակել Չինաստանում:

Այս մասին գրում է իսպանական Marca պարբերականը: Բեյլը, ով գրեթե համաձայնության է եկել նոր ակումբի հետ, կտեղափոխվի չինական «Ցզյանցու Սունինա»: 30-ամյա ֆուտբոլիստը Չինաստանում տարեկան կստանա 22 միլիոն դոլար:

Գարեթ Բեյլը Մադրիդի «Ռեալ» տեղափոխվեց 2013 թվականին: Անցած մրցաշրջանում ուելսցի ֆուտբոլիստը ընդհանուր առմամբ մասնակցել է 42 խաղի և խփել է 14 գոլ: