Նալբանդյան-Թումանյան խաչմերուկում այրվել է BMW մակնիշի ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

1

Հուլիսի 26-ին, ժամը 20:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Նալբանդյան 102 հասցեում կայանած BMW մակնիշի (վարորդ՝ Է.Ն., ծնված 1988 թ.) ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:43-ին, մարվել՝ 05:55-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը: