Հնդկաստանում հեղեղումներից տուժել է 8.3 մլն մարդ, 127 մարդ զոհվել է

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

1

Հնդկաստանի արևելյան Բիհար նահանգում հեղեղումներից տուժել է 8.3 մլն մարդ, աղետը խլել է 127 մարդու կյանք, հայտնում են հնդկական լրատվամիջոցները:

Իշխանություններն իրականացնում են փրկարարական աշխատանքներ, օգնություն է հատկացվում հեղեղումներից տուժածներին:

Օդերևութաբանները նշում են, որ առաջիկայում տեղումներն ավելի քիչ են լինելու և շարունակվելու են միայն առանձին շրջաններում: