Պատգամավորը խորհուրդ է տալիս մեքենա ներկրել Հայաստան մինչև դեկտեմբերի 31-ը, հետո կթանկանա

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 27, 24News

Թունյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում խորհուրդ է տվել արտերկրից մեքենաները Հայաստան բերել եւ մաքսազերծել մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը: Պատճառն այն է, որ 2020-ի հունվարի 1-ից տեղի է ունենալու ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների հաշվարկման փոփոխություն՝ ԵԱՏՄ կարգավորումներին համապատասխան, այսինքն՝ երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը թանկանալու է։

«Հնարավոր խնդիրներից խուսափելու համար, հաշվի առնելով, որ արտերկրից մեքենա գնելու և Հայաստան տեղափոխելու պրոցեսը ժամանակ է պահանջում՝ 1,5-2,5 ամիս, լավ կլինի, որ ձեր գործարքներն այնպես կազմակերպեք, որ մեքենաները Հայաստան հասնեն ու մաքսազերծվեն մինչև դեկտեմբերի 31-ը։ Ըստ ԵԱՏՄ կանոնների՝ կիրառվելու է փաստացի հայտարարագրման պահին գործող օրենսդրությունը՝ անկախ ձեռք բերման ամսաթվից։ Նախապես ասեմ, որ ո՛չ կառավարությունը, ո՛չ ԱԺ-ն չեն կարող ժամկետ երկարացնել, քանի որ դա ԵԱՏՄ շրջանակում է որոշվում»,- գրել է պատգամավորը:

Պատգամավորը նաև նշել է, որ առաջիկայում ՊԵԿ-ը լրացուցիչ՝ ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրի։