Իրանի Սուրբ Թադեոսի վանքում պատարագ է մատուցվել

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

1

Իրանում՝ Ղարաքիլիսայում գտնվող  Սուրբ Թադեոսի վանքում  հուլիսի 25-27-ը պատարագ են մատուցել, հաղորդում է  ԻՌՆԱ-ն:

Իրանի պատմական եկեղեցիների համաշխարհային ժառանգության օբյեկտների կենտրոնի ղեկավար Շարլի Ավոդիանը հայտնել է, որ Ղարաքիլիսայում 65-ամյա «Պատարագ»  կրոնական արարողության անցկացումը վկայում է մոնոթեսիտական կրոնների հետեւորդների նկատմամբ իրանցիների  եւ Իրանի Իսլամական Հանրապետության հարգանքի մասին:

Շնորհակալություն հայտնելով Իրանին՝ հայերի նկատմամբ լավ վերաբերմունքի համար, նա ասել է.

«Ես որպես քրիստոնյա, հայ եւ իրանցի, միշտ փորձել եմ խոսել Իրանի եւ իրանցիների յուրատեսակ հարգանքի մասին բոլոր կրոնների հետեւորդների նկատմամբ»:

Նշելով Ժնեւում մոնոթեսիտական կրոնների համաժողովին իր ելույթի մասին՝ Ավոդիանն ասել է.

«Իրանում եկեղեցիների դիրքորոշումների մասին իմ խոսքերը զարմացրեցին այդ համաժողովի մասնակիցներին»:

Նա խոսել է Իրանին ամբողջ աշխարհով ճիշտ ներկայացնելու անհրաժեշտության մասին:

Նրա խոսքով՝ Իրանի եկեղեցիների մասին եռալեզու գիրքը եւ գրքի երկրոդ հատորը նույնպես կհրատարակվի երեք լեզուներով՝ պարսկերեն, ասորերեն եւ անգլերեն: