ԵՐԵՎԱՆ , ՀՈՒԼԻՍԻ 27, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բատիսկաֆով իջել է Բալթիկ ծովի հատակը՝ Щ-308 «Սյոմգա» սուզանավի խորտակման վայր, որը Մեծ Հայրենական պատերազմի տարիներին ջրասույզ էր եղել Ֆիննական ծոցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Արարողակարգով նախատեսվում է, որ Պուտինը «C-Explorer 3.11» ավտոնոմ խորջրյա սարքով սկզբում իջնում է ջրի տակ, մոտենում սուզանավին եւ մասնակցում նավի կորպուսին՝ հրամանատարի եւ անձնակազմի անդամների անուններով հուշատախտակի տեղադրմանը:
Պուտինին նաեւ ցույց են տվել Բալթիկ ծովի քարտեզը՝ Щ-308 այլ նավերի խորտակման տեղերով, ինչպես նաեւ ներկայումս Щ-308-ի գտնվելու վայրի եւ վիճակի սխեման:
Щ-308 սուզանավը ստեղծվել է 1930-ին, իսկ ջրում հայտնվել 1933 թվականի ապրիլին, 2.5 տարի անց այն ներառվել է Բալթյան Կրասնոզնամեննայա նավատորմի կազմում: