Մոսկվայի մերձակայքում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն և ուղևորը մահացել են

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 27, 24News

ինքնաթիռ

«ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ Մերձմոսկվայի Սերպուխովի շրջանում թեթեւ շարժիչով «Lake» տիպի ինքնաթիռը դիպել է էլեկտրահաղորդալարերին և վթարի  ենթարկվել։

«Ըստ նախնական տվյալների՝ այսօր՝ մոտավորապես 12:55-ին, թեթև շարժիչով «Lake» ինքնաթիռը, որը դուրս էր եկել «Դրակինո» օդանավակայանից, դիպչելով էլեկտրահաղորդալարերին, վթարի է ենթարկվել», - գործակալությանը հայտնել է ՌԴ ՔԿ Մոսկվայի տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական վարչության ներկայացուցիչը:

Միջադեպի հանգամանքները պարզվում են: Ստուգման արդյունքների հիման վրա դատավարական որոշում կընդունվի:

Ավելի վաղ Մոսկվայի մարզի ԱԻՆ-ի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը «ՏԱՍՍ»-ին հայտնել էր, որ «Դրակինո» գյուղի շրջանում թեթև շարժիչով երկտեղանի ինքնաթիռն ընկել է ջրով հանքի մեջ: Ինքնաթիռում եղել են օդաչուն և  ուղևորը: Երկուսն էլ զոհվել են: