Մոսկվայում բերման է ենթարկվել 435 ցուցարար․ ակցիայի մասնակիցների թիվը հասել է 3500-ի

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 27, 24News

1

«Meduza.io»-ն հայտնում է, որ Մոսկվայի քաղաքապետարանի շենքի մոտակայքում ցույցին ընդառաջ բերման է ենթարկվել 435 քաղաքացի։ Ձերբակալվածների զգալի մասը Մոսկվայի բնակիչ չէ։

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես են ոստիկանության աշխատակիցները ներխուժում «Навальный Live» հեռուստաալիքի ստուդիա։ ԶԼՄ-ի լրագրողն այդ պահին ուղիղ եթերում Մոսկվայի կենտրոնից լուսաբանում էր ակցիան։ Հեռարձակումն ընդհատվել է, սակայն քիչ անց վերականգնվել է։ 

Աղբյուրը նաև նշում է, որ բողոքի ցույցի մասնակիցների թիվը հասել է 3500-ի, որոնցից 700-ը լրատվամիջոցների ներկայացուցիչներ են։ 

Հիշեցնենք, որ ցույցի մասնակիցները պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում: Նախքան ցույցի մեկնարկը՝ բերման են ենթարկվել բազմաթիվ անկախ թեկնածուներ՝ Իլյա Յաշինը, Դմիտրի Գուդկովը, Լյուբով Սոբոլը, Իվան Ժդանովը:

1