Եթե Փաշինյանն իր աշխատանքից գոհ լիներ, մենք և հեղափոխությունը կորած էինք. Ազատ Արշակյան

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 27, 24News

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ձախողում է հեղափոխության ծրագրերը»,-24TV-ի եթերում հայտարարել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Այս համատեքստում նա բնական է համարում վարչապետի կողմից վերջին հարցազրույցի ժամանակ հնչեցված այն միտքը, որ իր աշխատանքից անգամ գոհ չէ, ինչպե՞ս կարող է թիմակիցների աշխատանքից գոհ լինել:

«Եթե Փաշինյանն իր աշխատանքից գոհ լիներ, մենք և հեղափոխությունը կորած էինք»,-նկատել է Արշակյանը:

ԳԽ նախկին պատգամավորը կարծում է, որ իշխանության ներկայացուցիչները չպետք է այժմ արձակուրդի մեջ լինեին, քանի որ տարբեր ոլորտներում բացթողումներ, խնդիրներ կան, որոնք պետք է լուծել:

Ազատ Արշակյանը նաև կոչ է անում պետական ապարատում կրճատել հաստիքները. «Ամեն պատգամավոր խոսնակ ունի, խոսնակն էլ իր խոսնակն ունի»:

ԳԽ նախկին պատգամավորը խոսել է նաև Ստամբուլյան կոնվենցիայի, ինչպես նաև՝ դատավորների խնդրի մասին՝ նշելով, որ վերջիններս «գորգի տակ իրար են գզում»:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։